«Վարպետ փոքրիկներ»
Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանում փետրվարի 7-ին կայացած «Վարպետ փոքրիկներ» նախագծի հերթական մասնակիցը Հ. Դանիելյանի անվան արվեստի դպրոցի սան 10-ամյա Էդուարդ Մակարյանն էր։
Էդուարդը սովորում է դպրոցի սաքսոֆոնի բաժնում (դասատու՝ Նարինե Ղուկասյան), Մի շարք մրցույթ-փառատոների դափնեկիր է: Բացառիկ հիշողությամբ օժտված տղան արդեն Դյուցազնագրքի հնգակի ռեկորդակիր է՝ 2 րոպեում թվարկում է աշխարհի պետությունների դրոշները: Աչքերը փակ, մեծ արագությամբ կարողանում է նշել Եվրոպայի, Ասիայի, Աֆրիկայի պետությունները՝ պահպանելով դրանց միմյանց հնարավոր սահմանակից լինելու հաջորդականությունը:
Այն, որ Էդուարդը բազմաշնորհ երեխա է, դրանում համոզվեցին ներկաները: Նրանով հիացան և քաջալերեցին ներկաներից երաժշտական աշխարհում հայտնի երաժիշտներ՝ Կոմպոզիտորների Միության Նախագահ, կոմպոզիտոր Արամ Սաթյանը, տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը, դիրիժոր Ռուբեն Ասատրյանը, կոմպոզիտորներ Նարինե Զարիֆյանը, Էդգար Գյանջումյանը, Էդմոնդ Մակարյանը, Նաիրա Դիվանյանը, Վահե Հայրապետյանը, երաժշտագետ Նարինե Ավետիսյանը, «Հայ աստղեր» պարային անսամբլի գեղ. ղեկավար Սուրեն Խաչատրյանը և այլք: Միջոցառման ընթացքում Էդուարդի և իր ընկերների կատարմամբ հնչեցին հայ և եվրոպացի կոմպոզիտորների ստեղծագործություններ, նրանց միացավ նաև սաքսոֆոնի ուսուցչուհի Նարինե Ղուկասյանը: Ավանդույթի համաձայն միջոցառումը պատրաստեց և վարեց Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի ցուցադրությունների և կրթական ծրագրերի բաժնի վարիչ Ինեսսա Խաչատրյանը: