«Վարպետ փոքրիկներ»
Օրերս Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանում կայացավ «Վարպետ փոքրիկներ» նախագծի հերթական համերգային հանդիպումը։ Այս անգամ նախագծի մասնակիցն էր Ղազարոս Սարյանի անվան արվեստի դպրոցի փողային բաժնի սան Մենուա Հունանյանը, ով իր տաղանդավոր և ոգեշնչող կատարումներով հիացրեց ներկաներին։Հանդիսատեսը ջերմությամբ ընդունեց երաժշտի ելույթը՝ գնահատելով նրա երաժշտական վարպետությունն ու բեմական մշակույթը։ Համերգը դարձավ գեղեցիկ երաժշտական հանդիպում՝ լի վառ տպավորություններով և անկեղծ հույզերով։
















