Նկարների ցուցահանդես
Փետրվարի 28-ին, Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի դահլիճում տեղի ունեցավ Հայկանուշ Դանիելյանի անվան արվեստի դպրոցի պատանի նկարչուհի Մառա Գալյանի նկարների ցուցահանդեսը և համերգ՝ նրա ընկերներ Տաթև Մայիլյանի (կիթառ), Ջուլիետա Հովսեփյանի (դաշնամուր), Գայանե Առաքելյանի (վոկալ), Եվա Մայիլյանի (բլուլ) մասնակցությամբ։
⠀ Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն Մ. Օթարյանը և Հ. Դանիելյանի անվան արվեստի դպրոցի տնօրեն Ն. Դիվանյանը Մառա Գալյանին պատվոգիր հանձնեցին, շնորհավորեցին ցուցահանդեսի կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ։
⠀ Կրթամշակութային հանդիպումը վարեց տուն-թանգարանի ցուցադրությունների և կրթական ծրագրերի բաժնի վարիչ Ինեսսա Խաչարյանը: