Հարգանքի տուրք՝ Մաեստրոյի հիշատակին
Մայիսի 7-ին, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից պուրակում տեղի ունեցավ հայ դասական երաժշտության մեծանուն երախտավորի հիշատակի արարողությունը։
98 տարվա ընդմիջումից հետո կրկին հնչեց Լևոն Խոջա-Էյնաթյանի «Թաղման երգը»՝ գրված 1928 թվականին և նվիրված իր ուսուցչի՝ Ալեքսանդր Սպենդիարյանի հիշատակին։
Շնորհակալություն ենք հայտնում «Վասիլի Կանդինսկի» քառյակին խորհրդանշական կատարման համար։ Սպենդիարյանի լուսավոր կերպարն ու անգնահատելի ժառանգությունը շարունակում են ապրել մեր սրտերում և հայ մշակույթի անդաստանում։
Միջոցառումը կազմակերպել էին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը և Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը: